ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մերկել. Ես պատրաստ եմ հյուրընկալել Պուտինին

Մերկել. Ես պատրաստ եմ հյուրընկալել Պուտինին
15.10.2016 | 23:20

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում հայտարարել է, որ պատրաստ է հաջորդ շաբաթ հանդիպել ՌԴ նախագահի հետ` ՈՒկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:

«Մենք նման հանդիպման կազմակերպման հարցում մեր պատրաստակամությունն ենք հայտնում, թեև վերջնական որոշում դեռ չկա»,- նշել է Մերկելը` խորհուրդ տալով սպասել փորձագետների մակարդակով քննարկումների ավարտին: Համաձայնություն ձեռք բերելու դեպքում Ռուսաստանի, Գերմանիայի, ՈՒկրաինայի և Ֆրանսիայի ղեկավարների քառակողմ հանդիպումը Բեռլինում կկայանա հոկտեմբերի 19-ին: Դա կլինի Վլադիմիր Պուտինի առաջին այցը Գերմանիա ՈՒկրաինայում հակամարտության սկզբից ի վեր:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ